Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արցախն ու Հայաստանը՝ նոր հետևությունների և լուծումների շեմին

Արցախն ու Հայաստանը՝ նոր հետևությունների և լուծումների շեմին
11.09.2023 | 12:02

Երկարատև արձակուրդից հետո վերսկսված ՀՀ ԱԺ նստաշրջանը կոնկրետ, փաստացի ապացույցն է այն բանի, որ այսօր Արցախը Հայաստանի հետ որևէ քաղաքական կապ չունի։ Ծայրահեղ շրջափակման մեջ գտնվող Արցախում, ժամերի ընթացքում փոխվող իրավիճակի, ճանապարհային պատերազմի պայմաններում, նիստը սկսել ՔՊ-ի հանդարտ օրակարգով, իհարկե, խայտառակություն է։ Բայց, մյուս կողմից, սա պարտադրում է Արցախի իշխանություններին և միջազգային հանրությանը փնտրել նոր միջանկյալ լուծումներ, որոնք կապահովեն Արցախի անվտանգությունը, խաղաղ ու արժանապատիվ ապրելու միջավայրը և հնարավորություններ կստեղծեն երկարատև լուծումներ գտնելու համար։ Այս լուծումների մշակման և ներդրման պրոցեսին պետք է լուրջ և ծանրակշիռ ներդրում ունենան հայաստանյան իրոք մտահոգ, ռացիոնալ հանրությունը և հայկական աշխարհի ազդեցիկ շրջանակներն ու անհատները, որովհետև Հայաստանը և հայ ժողովուրդը ամենևին էլ Հայաստանի խորհրդարանը չեն։ Սա շատ կարևոր շրջափուլ է։

Մյուս կողմից, թշնամու զորքի խոշոր կուտակումների և Նիկոլի «հեռախոսային դիվանագիտության» ծայրահեղ վտանգավոր փուլում, հայ-ռուսական հարաբերությունների սրման պիկին, երբ մեր իսկ կոպիտ սխալների պատճառով Էրդողանն արդեն միջնորդի (կամ նայողի) դեր է ստանձնում տարածաշրջանում, ՀՀ ԱԺ-ն ոչ մի առնչություն չի ցուցաբերում իրական օրակարգին։ Այս դեպում էլ ծագում է հարց՝ ո՞ւմ է ներկայացնում այս ԱԺ-ն, ի՞նչ կապ ունի այն հենց Հայաստանի հետ։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2301

Մեկնաբանություններ